Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահին եւ վարչապետին առանձին ուղերձներ է հղել:

Ռոհանին հույս է հայտնել, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները կխորանան բոլոր ոլորտներում, հաղորդում է Mehr գործակալությունը: «Հուսով եմ, որ Հայաստանի նոր կառավարությունում դրական իրադարձությունների կապակցությամբ  երկրների հարաբերությունները կզարգանան», - նշել է  նա: