Իրանի նախագահ Հասան Ռուհանին շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամիին զգուշացրել է, որ նա չի կարողանա հաղթել Իրանին, ինչպես դա չհաջողվեց Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:

«Նույնը տեղի կունենա Թրամփի հետ: ԱՄՆ-ին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ եւ Սադամ Հուսեյնին», - Թեհրանում իրանա-իրաքյան պատերազմի 38-ամյակին նվիրված զորահանդեսին ասել է Ռոհանին:

Նա հավելել է, որ Իրանը մտադիր չէ մոռանալ իր պաշտպանական զենքերի, այդ թվում` հրթիռների մասին, որոնք, նրա խոսքով,  «այդքան զայրացնում են Միացյալ Նահանգներին»:

Սադամ Հուսեյնը տապալվեց  2000-ականների սկզբին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուց հետո եւ մահապատժի ենթարկվեց  Իրաքի դատարանի վճռով: