Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ցավակցություններ է հայտնել Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ իրականացված ահաբեկչության կապակցությամբ եւ հաստատել ահաբեկչության դեմ պայքարում Իրանի հետ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում:

«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք խորը ցավակցություններս՝ Ահվազ քաղղաքում ահաբեկչության ողբերգական հետեւանքների կապակցությամբ: <...> Տեղի ունեցածը հերթական անգամ հիշեցնում է ահաբեկչության դեմ անզիջում պայքարի անհրաժեշտությունը՝ դրա բոլոր արտահայտություններով: Ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել այդ չարիքին դիմակայելու հարցում իրանցի գործընկերների հետ փոխգործակցության հետագա զարգացման կապակցությամբ»,- ասված է հեռագրում:

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետեւանքով առնվազն 24 մարդ է զոհվել: