Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 11։50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են BMW մակնիի 07 SS 595 համարանիշի, Nissan Tiida մակնիշի 35 OF 018 հարամանիշի եւ LADA 2109 մակնիշի 83 OQ 300 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետեւանքով 3 հոգի հիվանդանոց է տեղափոխվել. 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։