Իրանում զինվորական շքերթի ժամանակ ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվտ հասել է 24-ի, 53 վիրավոր կա: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրանական Press TV հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի եւ 20 տուժածի մասին: Իրանի հարավ-արեւմտյան Ահվազ քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել շքերթին հետեւող մարդկանց ուղղությամբ:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ահաբեկչության համար պատասխանատու է համարել «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին»: