Բնակարանների ամրագրման Tvil.ru ծառայությունը սոցցանցերում զբոսաշրջիկների եւ հանգստավայրային քաղաքների բնակիչների շրջանում հարցում է անցկացրել ու պարզել, թե ինչն է նրանց առավելապես նյարդայնացնում ռուսական հանգստավայրերում, հաղորդում է Lenta.ru-ն:

Պարզվում է՝ ամենաշատը զայրացնում են աղտոտող զբոսաշրջիկները: Այս տարբերակի օգտին քվեարկել է հարցվածների 50 տոկոսը: Սրան հետեւում են հարբող զբոսաշրջիկները (18 տոկոս), հայհոյող զբոսաշրջիկները (13 տոկոս) եւ ծխողները (11 տոկոս):

Շրջապատին ամենաքիչը զայրացնում են մերկ փորով զբոսնող հանգստացողները (8 տոկոս):