«Նաուտիլուս» հետազոտական նավի արշավախումբն ուսումնասիրել է Հավայան կղզիների շուրջ ջրի հատակի բնակիչներին՝ տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն։

Գտնված կենդանիներից ամենաանսովորը ձուկ-մեծաբերանն էր, որը նման է շատ խորը ջրերում ապրող օձաձկանը։ Նրա ստորին ծնոտին մեծ պարկ կա, ինչպես պելիկաններինը։ Պարկը, լցվելեվ ջրով, ուռչում է։ Դա ձկանը թույլ է տալիս վախեցնել անկոչ հյուրերին։