Իրանի Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 28-ին, 60 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդել է Իրանի խորհրդարանի պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Աբու Ֆադլ Բիգին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ իրանական ISNA-ն հայտնել էր 25 զոհի եւ 60 տուժածի մասին: Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ:

Աբու Ֆադլ Բիգին նշել է նաեւ, որ տեղում հարձակվողներից երեքին ոչնչացրել են, մյուսները մահացել են հիվանդանոցում: Նրա կարծիքով՝ ահաբեկիչներն աջակցություն են ստացել Սաուդյան Արաբիայից եւ իսրայելական Մոսադից:

Նա նաեւ պնդել է, որ ահաբեկիչները երկիր են թափանցել Իրաքյան Քուրդիստանից եւ այն զինյալներից են, որոնց ավելի վաղ Իրանը հարվածներ է հասցրել: