Եմենում հումանիտար իրավիճակն ավելի է վատթարանում․ ՄԱԿ ԱԽ նիստում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը՝ տեղեկացնում է Коммерсант.ru-ն։

Նրա խոսքերով՝ երկրի բնակիչներին սպառնում է մահ՝ սովից։

«Անվտանգության խորհուրդը Եմենի հումանիտար իրավիճակի մասին հարցում է կատարել։ Եթե կարճ ասենք, այն մռայլ է ներկայացվում․․․ Հնարավոր է՝ մենք մոտենում ենք բեկումնային պահին, որից հետո հնարավոր չի լինի կանխել զանգվածային մահերը՝ երկրում տարածված սովի հետեւանքով»,-ասել է գլխավոր քարտուղարի տեղակալը։

Նա բացատրել է, որ Եմենի ողջ պարենը ներմուծված է, ինչը դրանց թանկացման պատճառ է դառնում, իսկ երկրում արդեն կան «սովի օջախներ», որտեղ մարդիկ տերեւ են ուտում։