Կանադան Կորեական թերակղզու մոտ ջրային տարածքի պարեկությունը վերականգնելու որոշում է ընդունել, ոպեսզի վերահսկի ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցների կատարումը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այսօր հայտնում ենք, որ Կանադան վերականգնում է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների կատարումն ապահովելու միջազգային նախաձեռնությանն իր մասնակցությունը»,- ասել է Կանադայի ԱԳ նախարար Քրիստի Ֆրիլանդը։

Նա նաեւ նշել է, որ պարեկային ինքնաթիռ եւ ռազմանավ կուղարկվեն այդ տարածք՝ կանխելու համար ԿԺԴՀ-ին հնարավոր մատակարարումները, օրինակ՝ նավթամթերքի, ինչն արգելված է ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներով։