Նյու Յորքում տեղի բնակչության եւ զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել է ջրարջը, որը կարողացել է պատով մագլցել մինչեւ 9-րդ հարկ եւ հաջողությամբ վայրէջք կատարել գետնին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Կենդանու վտանգավոր թռիչքի կադրերն ականատեսները տեղադրել են սոցցանցերում։

Տեղական Fox29 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ջրարջը բնակելի շենքի պատով բարձրացել է վեր, որից հետո սկսել են մարդիկ հավաքվել եւ նրա փրկության ուղիներ որոնել, սակայն ինչ-որ պահի կենդանին ընկել է ներքեւ։ Հայտնի չէ՝ նա դա արել է մտածվա՞ծ, թե՞ չի կարողացել իրեն պահել պատի վրա։