Ռուսաստանի արտգործնախարարությունը վաղը կտարածի այն իրադարձությունների ժամանակագրությունը, որոնք հանգեցրել են ԻԼ-20 հետախույզ-ինքնաթիռի կործանմանը՝ Սիրիայում։

«Կիրակի, սեպտեմբերի 23-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը կհրապարակի ռուսական ԻԼ-20 ինքնաթիռի վթարի հանգամանքների մանրամասն տեղեկատվությունը»,- այսօր հայտարարել են նախարարությունում։

ԻԼ-20-ին Միջերկրական ծովի վրա Սիրիայի ՀՕՊ С-200 համակարգը հարվածել էր սեպտեմբերի 17-ին։ Ինքնաթիռ մեջ եղել էին 15 զինվորականներ, ովքեր զոհվել էին։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ինքնաթիռին հարվածի տակ են դրել իսրայելական ռազմական ուժերը։ Իսրայելում այս մեղադրանքը կտրականապես հերքում են։