Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կրկին մատնանշել է պատեր կանգնեցնելու վտանգավորությունը եւ միասնականության ու եղբայրության կոչ արել: Այս մասին Սրբազան Քահանայապետը հայտարարել է Վիլնյուսում, ուր այցելությամբ մեկնարկել է նրա հովվապետական այցը Բալթյան երկրներ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Երբ մենք վախից փակվում ենք ուրիշների առջեւ, երբ պատեր ու բարիկադներ են կանգնեցնում, մենք դադարում ենք Քրիստոսին լսել: Մենք անցյալում չափազանց շատ ամրոցներ ենք կառուցել, բայց հիմա ժամանակն է նայել միմյանց դեմքին եւ տեսնել եղբայրներին, եւ միասին շարունակել ճանապարհը՝ ընդունելով եղբայրության եւ միասնության արժեքը»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը: