Audi ընկերությունը սկսել է R8 Spyder սուպերմեքենայի նորացված տարբերակի ճանապարհային փորձարկումները։ Autonews.ru-ն տեղեկացնում է, որ նոր ավտոմեքենան կներկայացվի 2018թ վերջին կամ 2019-ի սկզբին։

Ենթադրվում է, որ ավտոմեքենայի արտաքինում որոշ փոփոխություններ են արվել։ Շարժիչի հզորացման մասին ոչինչ չի ասվում։ Այժմյան R8 Spyder-ը հագեցած է 5․2լիտրանոց շարժիչով, իսկ նրա առավելագույն արագությունը 328 կմ/ժ է։