Քենիայում արգելվել էր լեսբուհիների վերաբերյալ ֆիլմը։ Արգելքը հանել են մեկ շաբաթով, որպեսզի հնարավոր լինի այն «Օսկար»-ի ներկայացնել։

Դատարանը որոշել է մեկ շաբաթով հանել արգելքը «Ընկերուհի» ֆիլմի վրայից, որը երկու աղջիկների սիրո մասին է։ Համապատասխան հայցը ներկայացրել էր կինոնկարի ռեժիսոր Վանուրի Կախիուն՝ տեղեկացնում է «Մեդուզա»-ն։

Իր որոշումը հրապարակելիս դատավորն ասել է, թե Քենիայի հասարակությունն այնքան թույլ չէ, որ նրա բարոյական սկզբունքները «սասանվեն այսպիսի ֆիլմ դիտելուց»։

«Ընկերուհի»-ն առաջին քենիական ֆիլմն է, որ ներկայացվել է Կանի կինոփառատոնին։