Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները հասել են առավելագույն մակարդակի։ Մեր հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել եւ այսպես կողմնորոշված չեն եղել դեպի հստակ արդյունքներ։ Ասել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ տեղեկացնում է Վրաստանի առաջին հեռուստաալիքը։

Բախտաձեն նշել է որ «Վրացական երազանքի» իշխանության եւ Թրամփի ու նրա աշխատակազմի սատարման պայմաններում Վրաստանին հաջողվել է խորացնել այդ հարաբերությունները եւ հասցնել առավելագույն մակարդակի։

«Իհարկե, մեր ամերիկացի գործընկերները լավ են հասկանում, թե ինչ դժվար է զարգացման այսպիսի հետագիծ ունեցող երկրի համար, երբ համակարգված ագրեսիա է դրսեւորվում Ռուսաստանի Դաշնության կողմից»,- հայտարարել է Բախտաձեն։