MINERVA-II 1-ի երկու ռոբոտներն իջեցվել են Ռյուգու աստղակերպի վրա, դրանք արձակվել էին ճապոնական «Հայաբուսա-2» տիեզերական զոնդից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով JAXA ճապոնական աերոտիեզերական գործակալությանը:

Rover-1A եւ Rover-1B ռոբոտները, որոնք MINERVA-II 1-ի բաղկացուցիչն են, աշխարհում առաջին հետախույզ-ռոբոտներն են, որ հաջողությամբ իջեցվել են աստղակերպի մակերեւույթ եւ այնտեղ ինքնուրույն կտեղաշարժվեն ու լուսանկարներ կկատարեն:

Հոկտեմբերին նախատեսվում է աստղակերպի վրա իր՝ «Հայաբուսա-2» զոնդի վայրէջք իրականացնելու եւ բնահողի նմուշներ վերցնելու փորձը: