Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: