Ադրբեջանցիները հերթական մեծ կիբերհարձակումն են արել հայերի վրա: Այս մասին ֆեյսբուքյան օր էջում գրել է ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա էլեկտրոնային փոստի 500 հասցեից կազմված ցանկ է հրապարակել, որոնց գաղտնաբառերը հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում։

«Քանի որ մեյլերը շատ են, դեռ շատերը չեն հասցրել բացել ու վնաս տալ։ Ստուգեք, եթե ձեր հասցեն կա, մտեք ու գաղտնաբառը փոխեք»,- գրել է Մարտիրոսյանը: