Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին;

Թիվ 4/53 ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն Երեւանի զարգացման:

«Բոլոր քարոզարշավների ժամանակ մարդիկ փորձում են հասնել լավագույն արդյունքի, պայքարում են, սակայն երբեք չպետք է անձնավորել, միմյանց վիրավորել: Ցավոք սրտի, մեկ-մեկ եղան նման դեպքեր»,- ասաց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, եւ կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: