Բրիտանական օդանավակայանում AirFrance ավիաընկերության օդանավը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել վայրէջքի շերտում, փոխանցում է «Իզվեստիան»:

Միջադեպը տեղի է ունեցել Բիրմինգեմի միջազգային օդանավակայանում:

Մեկ րոպե տեւող հոլովակում երեւում է, թե ինչպես է օդանավը փորձում վայրէջք կատարել, սակայն օդանավը քշում է Մեծ Բրիտանիա հասած «Ալի» փոթորկի ուժգին քամին: Արդյունքում օդաչուն որոշել է կրկին օդ բարձրանալ: