Կիրակի Բաքվի Ղարադաղի շրջանում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում: Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությանը:

Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան եւ դեռեւս շարունակվում է:

«Օթման-Բոզդաղ ցեխային հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել առավոտյան 8:53-ին Բաքվի Ղարադաղի շրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օթման-Բոզդաղ հրաբխի երկրորդ ժայթքումը գրանցվել է առավոտյան 9:58-ին:

«Ցեխի արտանետման բարձրությունը կազմել է 200-300 մետր: Հրաբխի հարակից տարածքներում առաջացել են մինչեւ 40 մետր խորությամբ բազմաթիվ ճեղքվածքներ»,- հայտնել են Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությունից: