Գերմանական Porsche ավտոարտադրողը, որը Volkswagen կոնցեռնի դուստր ընկերությունն է, դիզելային շարժիչներից հրաժարվում է: Porsche-ի ղեկավար Օլիվեր Բլումեն այս մասին ասել է Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում:

«Porsche-ն կենտրոնանում է հիբրիդների հիմքով բենզինային շարժիչներով ավտոմեքենաների թողարկման վրա, իսկ 2019 թվականից կանցնի նաեւ էլեկտրահաղորդակով մեքենաներին»,- ասել է Բլումեն:

Նախկինում ընկերությունը ներգրավվել էր «դիզելային սկանդալի» մեջ, ինչի հետեւանքով «Porsche-ի իմիջը» տուժել էր, նշում է Բլումեն:

Հենց նա էր այս տարվա ապրիլին անձնակազմին հայտնել խուզարկությունից հետո ընկերության թոփ մենեջերներից մեկին կալանավորելու մասին:

Քննիչները Porsche-ի դեմ քննություն էին սկսել 2017 թվականի ամռանը: Ընկերությանը կասկածում էին խարդախության եւ գովազդի մեջ, որն օգտագործել է արտաժայթքման գազերում վնասակար նյութերի պարունակության սխալ տեղեկություններ: