Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն հույս ունի, որ ՕՊԵԿ-ին ուղղած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նավթի գները նվազեցնելու պահանջները չեն ազդի Ալժիրում ընթացող ՕՊԵԿ+ մոնիթորինգային կոմիտեի նիստում մասնակիցների ընդունած որոշումների վրա: Այս մասին այսօր հայտնել է Shana գործակալությունը:

«Այսօր Ալժիրում ընթանում է մոնիթորինգային կոմիտեի նիստը,- ասել է նա: - Ես հույս ունեմ, որ արդյունքների վրա չի ազդի Twitter-ում Թրամփի սպառնալից հայտարարությունը»,- ասել է նա:

Խոսքը Ալժիրում մոնիթորինգային կոմիտեի նիստի նախաշեմին Թրամփի գրառման մասին է: «Մենք պաշտպանում ենք Մերձավոր Արեւելքի երկրներին, նրանք առանց մեզ անտանգության մեջ չէին մնա երկար ժամանակ, եւ այնուամենայնիվ, նրանք շարունակում են պնդել նավթի ավելի ու ավելի բարձր գներ: ՕՊԵԿ մոնոպոլիան պետք է գները հիմա նվազեցնի»,- գրել էր Թրամփը: