Բրիտանացի միլիոնատեր, Wow Toys խաղալիքների ցանցի հիմնադիր Նադիմ Էդնան-Լապերուզի 15-ամյա դուստրը մահացել է այն բանից հետո, երբ իրեն վատ է զգացել Լոնդոն-Նիս օդանավում, հայտնում է Daily Mail-ը:

Մահվան պատճառը, հավանաբար, արտիճուկով եւ ձիթապտղով սենդվիչն էր, որն աղջիկը թռիչքից առաջ գնել էր «Հիթրոու» օդանավակայանում: Թռիչքի ժամանակ նրա մոտ առաջացել է հացի մեջ եղած քունջութի սերմների նկատմամբ սուր ալերգիկ ռեակցիա:

Հայրը նրան դեղի 2 դոզա է ներարկել, սակայն դա չի օգնել: Աղջիկը մահացել է Նիսի հիվանդանոցում:

Էդնան Լապերուզը ողբերգության հետաքննություն է նախաձեռնել: Նա պահանջում է սենդվիչներն արտադրող ընկերությունից պարզաբանել, թե փաթեթի վրա ինչու չի նշվել բաղադրության մեջ քունջութի առկայության մասին: