Կանադայի կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն կանադական դոլար (19,4 մլն դոլար) զարգացող երկրներում կանանց օգնության ծրագրերի համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածվել է Մոնրեալում ավարտված ԱԳ նախարարների Կանանց առաջին գագաթնաժողովի արդյունքներով:

Հայտարարության մեջ նշվում է, որ համաժողովում այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդը: Նշված միջոցները, մասնավորապես, կուղղվեն կանանց նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների քննության տարբեր ծրագրերին, ինչպես նաեւ «խաղաղ գործընթացներին կանանց հնարավոր մասնակցության ընդլայնման» եւ զարգացող երկրներում տղամարդկանց հետ հավասար իրավունքների ապահովման ծրագրերին: Չի հաղորդվում, թե խոսքը որ պետություններին է վերաբերում: