Նախնական տվյալներով, Երեւանում ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց ընտրության մասնակցել է 201268 որը կազմում է 23.72 տոկոսը: Այս մասին, այօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարել է ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Նա ներկայացրել է ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.

Աջափնյակ  - 24,61 տոկոս

Ավան – 26,75 տոկոս

Արաբկիր – 22,87 տոկոս

Դավթաշեն – 25,98 տոկոս

Էրեբունի – 22,17 տոկոս

Կենտրոն- 21,5 տոկոս

Մալաթիա-Սեբաստիա  - 23,4 տոկոս

Նոր Նորք – 24,75 տոկոս

Նորք Մարաշ – 25,21  տոկոս

Նուբարաշեն – 25,2 տոկոս

Շենգավիթ - 24,58 տոկոս

Քանաքեռ –Զեյթուն 23,42 տոկոս

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում ժամը 14.00-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող 842 147  քաղաքացուց ընտրության մասնակցել է 210903-ը, որը կազմում է 25,04 տոկոսը:

Ստորեւ ներկայացնում ենք 2017 թվականին Երեւանի ավագանու ընտրություններում նույն ժամի դրությամբ ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.

Աջափնյակ  – 28,81 տոկոս,

Ավան– 36,01 տոկոս,

Արաբկիր – 22,5 տոկոս,

Դավթաշեն– 25,89 տոկոս,

Էրեբունի– 26,29 տոկոս,

Կենտրոն– 21,61 տոկոս,

Մալաթիա-Սեբաստիա– 20,76 տոկոս,

Նոր Նորք– 23,87 տոկոս,

Նորք Մարաշ– 30,21 տոկոս,

Նուբարաշեն– 31,26 տոկոս,

Շենգավիթ – 29,97 տոկոս,

Քանաքեռ-Զեյթուն– 18,63 տոկոս:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: