Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել, քանի որ նրանք անչափ պատասխանատու գործ ունեն այսօր. պիցցան նախատեսված է բացառապես մեր թիմակիցների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով «Անկախ դիտորդ» դաշինքի ահազանգին, որ «Իմ քայլի» անդամները պիցցա, նաև հյութ են հյուրասիրում ընտրատեղամասերում:

«2/4 ընտրատեղամասում գրանցված միջադեպի առնչությամբ մեր իսկ վստահված անձը կարձանագրի, որ հանձնաժողովի անդամը ցուցադրել էր «Իմ քայլը» դաշինքի հոլովակը»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը արձանագրել էր, շուրջ մեկ տասնյակ ընտրական տեղամասերում ՔՊ-ի ներկայացուցիչները պիցցա եւ հյութեր են բերել:

Նացի այդ, Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված 2/4 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել տեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին և հակաքարոզչություն իրականացրել ԲՀԿ-ի դեմ՝ բարձրաձայն քննարկելով ինչ-որ տեսանյութեր: Հանձնաժողովի նախագահը միջադեպը չի գրանցել, բայց դադարեցրել է հետագա քարոզչությունը: