Նոր Զելանդիայում Countdown սուպերմարկետների ցանցն իր խանութներից հետ է կանչել ավստրալիական Countdown ապրանքանիշի ելակներն այն բանից հետո, երբ դրանցում ասեղներ են գտել, փոխանցում  է The New Zealand Herald թերթը։

Ասեղներով ելակը հայտնաբերվել է Օքլենդի սուպերմարկետներից մեկում։ Դրանից հետո Countdown ցանցն առաջարկել է գնորդներին վերադարձնել գնված ելակները կամ կտրել այն ուտելուց առաջ։

Ոստիկանությունում հայտնել են, որ ասեղները ելակում գտել է գնորդներից մեկը։ Ոչ ոք չի տուժել, քանի որ ասեղները հայտնաբերվել է մինչեւ ինչ-որ մեկը կուտեր դրանք։