Սեպտեմբերի 21-ին, ժամը 21.25-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք հեմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը հայտնեց, որ ըստ տուժողի, ընկել է երկաթյա ամրաձողի վրա:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզեցին, որ իրականում դանակահարություն է եղել։ Նախնական տվյալներով, սեպտեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում, պարտքով տված փողի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժածին դանակով հարվածել է 20-ամյա Գեւորգ Պ․-ն։

Գեւորգ Պ․-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է։