ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, եթե իրանական կողմի հետ բանակցությունները կառուցողական բնույթ կրեն: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է կիրակի հեռարձակված Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Լրագրողը պետքարտուղարին հարցրել է՝ Թրամփն արդյոք պատրա՞ստ է Նյու Յորքում հանդիպել Ռոհանիի հետ: «Նախագահը չափազանց հստակ է արտահայտվել: Եթե Իրանի հետ բանակցությունները կառուցողական լինեն, նախագահն ուրախ կլինի այն անցկացնել»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: