Սեպտեմբերի 20-ին, Արցախի հանրապետությունում՝ Մատաղիսում, մարտական հերթապահության ժամանակ ականի պայթյունից վիրավորված 20-ամյա զինծառայող Արթուր Գեւորգյանը Երեւանում վիրահատվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Մուրացանի» հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը։

«Ստեփանակերտում մեկ ոտքը անդամահատել են, Երեւանում մյուս ոտքը վիրահատել ենք։ Զինծառայողի վիճակը կայուն ծանր է»,–ասաց հոսպիտալի փոխտնօրենը։

Նշենք, որ 20-ամյա զինծառայող Արթուր Գեւորգյանը Վանաձորի բնակիչ է։