2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երեւան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերեւույթ ընտրախախտումների  վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերեւույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար: