Միացյալ Նահանգները չի փորձում ստիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լքել իր պաշտոնը, սակայն նրա հեռանալը ժամանակի հարց է։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին CBS-ի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երկու անգամ դրա հետ կապված մեզ մարտահրավեր են նետել եւ երկու անգամ էլ մենք պատասխանել ենք։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ բոլորը տեղերում․․․ չեն ցանկանում կրկին ռիսկի գնալ քիմիական զենքի առնչությամբ, քանի որ նախագահ Թրամփը պատասխան միջոցներ ձեռք կառնի»,-նշել է Նիկի Հեյլին։