Ժամը 20.00-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Այս րոպեներին Երեւանի ողջ տարածքում ընտրական տեղամասերը փակվում են, սկսվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելու գործընթացը:

Մեկ ժամից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը:

Քանի որ Երեւանի ընտրական տեղամասերը մեծ են եւ ընտրողները գրեթե հավասարաչափ են բաշխված, ապա առաջին նախնական ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերից ոչ շուտ:

Երեւանի ավագանու 65 տեղի համար պայքարում էին 12 քաղաքական կուսակցություններ եւ դաշինքներ: