Կոտայքի մարզում, սեպտեմբերի 22-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 20։30-ի սահմաններում 23-ամյա Անահիտ Թ.-ն Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում «Առինջ մոլ» տոնավաճառի հետնամասում իրեն անծանոթ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է խոշոր չափի գումար։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ ավազակային հարձակումը կատարել է 23-ամյա Ռոմեն Հ.-ն։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հափշտակված գումարը կազմում է 4 միլիոն 200 հազար դրամ։