Արարատի մարզում, սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում ծառից կախված դի կա։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի բնակչի տանը հայտնաբերել են 55-ամյա Շահեն Գ․-ի դին՝ ծիրանի ծառից կախված վիճակում։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածի մոտ հայտնաբերվել է նամակ: