Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարեւանությամբ բախվել են Նարեկ Հ.-ի վարած Mercedes daimler Benz E 190 մակնիշի 35 VM 972 համարանիշի եւ Անդրանիկ Ս.-ի վարած Nissan Tiida մակնիշի 35 ՍR 572 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բախման հետեւանքով Mercedes-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: