Երեւանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրական տեղամասում քվեարկության նախնական արդյունքները արդեն հայտնի են:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 1589 ընտրողից 641-ը կամ 40 տոկոսը:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Իմ քայլը» դաշինք - 441 (70,1 տոկոս)

ԲՀԿ – 55 (8,7 տոկոս)

«Լույս» դաշինք - 47 (7,4 տոկոս)

ՀՅԴ – 38 (6 տոկոս)

Մնացած կուսակցությունները հավաքել են աննշան ձայներ:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի են ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Այս պահին դեռ շարունակվում է ձայների հաշվարկը: ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհրապարակի վաղն առավոտյան:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: