Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ պաշտոնական նստավայրի՝ Բուքինգհեմյան պալատի մուտքի մոտ կալանավորվել է էլեկտրաշոկերով տղամարդ, հայտնում է «Գոլոս Ամերիկին»՝ վկայակոչելով ոստիկանությանը։  Հաղորդագրությունում չի նշվում՝ արդյոք այդ պահին թագուհին պալատում է եղել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ սա կապված չէ ահաբեկչության հետ։

«Ոստիկանությունում ահազանգ է ստացվել կիրակի՝ սեպտեմբերի 23-ին ժամը 12:47-ին՝ կապված Բուքինգհեմյան պալատի` հյուրերի այցելության համար նախատեսված մուտքի մոտ անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալված տղամարդու մասին հայտարարության հետ։ 38-ամյա տղամարդը ձերբակալվել է զենք պահելու կասկածանքով, իսկ մասնավորապես Taser էլեկտրաշոկեր։ Ներկա պահին նա գտնվում է կալանքի տալ Լոնդոնի կենտրոնի ոստիկանության բաժիններից մեկում»,-հայտնել են ոստիկանությունում։