Լիբիայի Տրիպոլի քաղաքում բախումների հետեւանքով զոհվածների թիվն աճել է մինչեւ 115 մարդու, 560-ն էլ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով լիբիական Al-Wasat պորտալը։ Ավելի վաղ նշվել էր 66 զոհերի եւ 187 վիրավորների մասին։

Պորտալի տվյալներով՝ 383-ը վիճակը գնահատվում է ծանր եւ միջին ծանրության, 177-ի դեպքում՝ թեթեւ վնասվածքներ են։

Հակադիր զինված խմբերի միջեւ բախումները Տրիպոլիում սկսվել են օգոստոսի 26-ին։