Երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ին Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար կսահմանվեն 10 տոկոսի չափով մաքսատուրքեր, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 200 մլրդ դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաեւ մտադիր է անցնել երրորդ փուլին՝ սահմանելով լրացուցիչ մաքսատուրքեր 267 մլրդ դոլարի չափով, եթե Պեկինը պատասխան միջոցներ ձեռք առնի։ Մաքսատուրքերը, որոնք երկուշաբթի կսահմանվեն, հաջորդ տարվա հունվարի 1-ից կաճեն 25 տոկոսով։