Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է ներկրման մաքսատուրքերի միջոցով «առեւտրային հալածանքի» եւ այլ պետություններին վախեցնելու մեջ՝ ստիպելով նրանց ենթարկվել Վաշինգթոնի կամքին: Այս մասին հաղորդում է «Սինխուան»` վկայակոչելով երկու երկրների միջեւ առեւտրային տարաձայնությունների վերաբերյալ Չինաստանի Պետական խորհրդի կողմից հրապարակված տեխնիկական փաստաթղթին:

Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանը փորձում է այս հարցը լուծել հանուն երկու կողմերի ընդհանուր շահերի, սակայն ԱՄՆ-ի նոր վարչակազմը «հակասում է ինքն իրեն եւ անընդհատ մարտահրավեր է նետում Չինաստանին, ինչը հանգեցրել է վեճի էսկալացիայի արագացմանը:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ուժի մեջ կմտնեն Չինաստանից 200 մլրդ դոլար արժողությամբ ներմուծվող ապրանքների համար 10 տոկոսի չափով մաքսատուրքրեը: