Կուբան ցանկանում է ԱՄՆ-ի հետ «քաղաքակիրթ» հարաբերություններ ունենալ՝ չնայած 1962-ից երկրի դեմ սահմանած ԱՄՆ-ի էմբարգոյին: Այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը, հաղորդում է AFP-ն:

Նա նշել է, որ մտադիր է իր ելույթն օգտագործել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առեւտրային, տնտեսական եւ ֆինանսական արգելքը դատապարտելու համար, «որն արդեն ձախողվել է եւ շարունակելու է պարտություն կրել»:

Նրա խոսքով, Հավանան «քաղաքակիրթ հարաբերություններ  է փնտրում Միացյալ Նահանգների հետ՝ չնայած գաղափարական տարաձայնություններին»: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ «դժվար է հավասար հարաբերություններ ձեւավորել»: