ԱՄՆ–ում Scott Unit բանտի համար նախատեսված բանանի արկղում նկատել են 18 մլն դոլար արժողությամբ կոկաին։ USA.one–ը հայտնում է, որ բանանի հետեւից նավահանգիստ են գնացել երկու սերժանտներ։ Նրանք նկատելով, որ արկղերից մեկը տարբերվում է մյուսներից, նրանք բացել են այն եւ բանանների տակ սպիտակ փոշու զանգվածով փաթեթներ են նկատել։

Մաքսային եւ սահմանային վերահսկողության ծառայությունը հաստատել է, որ բանանների տակ կոկաին է եղել։ Այժմ CBP–ի ներկայացուցիչները Թմրանյութերի դեմ պայքարի վարչության (Drug Enforcement Administration — DEA) գործակալների հետ համատեղ հետաքննում են գործը։ Ընդհանուր առմամբ, արկղերում 540 կգ կոկաին է եղել 17.82 մլն դոլար արժողությամբ։