Թուրքիան քրդերի դեմ պայքարում ապավինում է  Ռուսաստանի աջակցությանը: Այս մասին «Կոմերսանտ» թերթի իր հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա նշել է, որ Սոչիում ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ «մենք բացահայտ տեղեկացրել ենք եւ ապագայում էլ կտեղեկացնենք բոլոր շահագրգիռ կողմերին, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս «Ժողովրդավարական միության» եւ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կողմից վերահսկվող տարածքները ահաբեկիչներից ազատագրելուն: Ցավոք, մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում «Ժողովրդավարական միությանը» եւ «Սիրիական ժողովրդավարական ուժերին»  ցուցաբերած արտասովոր աջակցությունը, հատկապես ԱՄՆ-ի կողմից, շարունակվում է: Պետք է դադարեցնել նման քայլերը, որոնք վնասում են  տարածաշրջանի հավասարակշռությանը եւ ժողովուրդների միջեւ խաղաղությանը:

Թուրքիայի պայքարում մենք նաեւ Ռուսաստանի աջակցությանն ենք ապավինում նման ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ինչպիսիք են՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, «Ժողովրդավարական միությունը» եւ «Սիրիական ժողովրդավարական ուժերը»: Ես կարծում եմ, որ մեր հարեւան երկրները պետք է ընդհանուր դիրքորոշում ունենան այն հանգամանքների վերաբերյալ, որոնք սպառնում են մեր անվտանգությանը», - ասել է Էրդողանը: