Նավթային կարտելի՝ ՕՊԵԿ–ի անդամ երկրների առաջնորդը՝ Սաուդյան Արաբիան եւ նրա մոտ դաշնակիցը խմբից դուրս՝ Ռուսաստանը հրաժարվել են մոտ ժամանակներս նավթի արդյունահանման ավելացումը՝ փաստացի արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին՝ «հովացնել» շուկան, փոխանցում է Reuters–ը։

«Ես չեմ ազդում գների վրա»,–ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ Ալ Ֆալիհը լրագրողին Ալժիրում, որտեղ անցկացվել է ՕՊԵԿ+ երկրների մոնիտորինգային կոմիտեի նախարարական հանդիպումը։

Brent նավթի գինն այս ամիս հասել է 80 դոլար մեկ բարելի դիմաց, որը ստիպել է Թրամփին կրկնել իր կոչը ՕՊԵԿ–ին՝ նավթի գինը նվազեցնել։

Նավթի գների աճը կապված է հիմնականում  ՕՊԵկ կազմի մեջ մտնող Իրանից նավթի արտահանման կրճատման հետ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին։

Ֆալիհը ասել է, որ Սաուդյան Արաբիան ունի ազատ հզորություն արտադրության ծավալն ավելացնելու համար, սակայն տվյալ պահին դա չի պահանջվում։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Սաուդյան Արաբիան կարող է ավելացնել արդյունահանումը մինչեւ 1.5 միլիոն բարել օրական։   

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է, որ նավթի արդյունահանումն անմիջապես ավելացնելու անհրաժեշտություն չկա, սակայն Չինաստանի ու ԱՄՆ–ի միջեւ առեւտրային պատերազմը, ինչպես նաեւ ԱՄՆ պատժամիջոցները Իրանի դեմ խնդիրներ են ստեղծում նավթային շուկաների համար։