Բրաունի համալսարանից ինժեներները մշակում են արհեստական ինտելեկտ, որը կարող է ճանաչել օպտիկական պատրանքները: Նրանց առջեւ դրված խնդիրը չափազանց բարդ է, քանի որ գիտնականները մինչ այժմ չեն հասկանում, թե ինչպես է մարդկային ուղեղը ընկալում որոշակի պատրանքներ, գրում է  HighTech-ը՝ վկայակոչելով «EurekAlert»-ին:

Հասկանալու համար, թե ինչպես է ուղեղն ընկալում օպտիկական պատրանքը, գիտնականները հաշվողական մոդել են ստեղծել, որը սահմանափակված է եղել գլխուղեղի տեսողական կեղեւի անատոմիական եւ նեյրոֆիզիլոգիական հնարավորություններով: Դրա հիմքի վրա հետազոտողները հետեւել են, թե ինչպես են հարեւան  կորտիկալ նեյրոնները միմյանց հաղորդագրություններ ուղարկում եւ բարդ գրգռիչների առաջացման դեպքում  ուղղում պատասխանները:

Այժմ ինժեներները շարունակում են հետազոտությունները, այժմ նեյրոցանցի կողմից օպտիկական պատրանքով օբյեկտների ճանաչման ճշգրտությունը դեռ բարձր չէ: