Դավիթ Խաժակյան՝ «Լուսավոր Հայաստան», Անի Խաչատրյան՝ «Հանրապետություն», Անի Սամսոնյան՝ «Լուսավոր Հայաստան». «Լույս» դաշինքի այս 3 անդամները կվերցնեն Երեւանի ավագանու մանդատները։ Այս մասին NEWS.am–ին ասաց «Լույս» դաշինքի շտաբի պետ Դավիթ Խաժակյանը։

Նշենք, որ մեր տվյալներով՝ «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու մանդատ կստանա 57, ԲՀԿ–ից՝ 5 մանդատ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: