«Երեւանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երեւանի ավագանու քվեարկությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Երեւանի» հանրություն դաշինքը:

«Մենք ողջունում ենք քաղաքի կառավարման նորաստեղծ մարմիններին եւ հաջողություն ենք ցանկանում համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում։

«Երեւանի հանրությունը» որպես հասարակական ուժեր ներկայացնող միավոր շարունակելու է հետամուտ լինել իր ծրագրերի իրականացմանը եւ քաղաքացիական հանրությանը հարիր միջոցներով վերահսկելու է քաղաքի կառավարման մարմինների գործունեությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: Մնացած ուժերը ավագանու կազմ չեն անցնում:

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի: